Հայաստանը դառնում է դպրոցների երկիր. GEO ամսագիր

Հեղինակավոր GEO ամսագրի հաջորդ` դեկտեմբերյան համարը նվիրված է Հայաստանին: Այս մասին ըստ «Հայերն այսօր»-ի՝ հայտնում է «Զարթոնք» պարբերականը:

Հայտնի լրագրող Դմիտրի Կուպինը «Հայաստան. ապագայի դասեր» խորագիրը կրող հոդվածում պատմում է Հայաստան կատարած ճանապարհորդությունից իր տպավորությունների մասին` շեշտը հատկապես դնելով Հայաստանում իրականացող կրթական ծրագրերի եւ առկա կրթական ներուժի վրա: Այս մասին տեղեկացնում է «Հայաստանի զարգացման նախաձեռնություններ»  հիմնադրամի (IDEA) հանրային կապերի բաժինը:

«Հայաստանն անսպասելիորեն դառնում է … դպրոցների երկիր: Ի՞նչ են սովորեցնում այնտեղ. ապագան»,- գրում է հեղինակը: Հրապարակման մեջ նա մասնավորապես անդրադառնում է UWC Դիլիջան քոլեջին եւ «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնին` եզրակացնելով, որ «Հայաստանը մեզ կզարմացնի  25 տարի հետո»:

Նշենք, որ ռուսաստանցի լրագրողների այցը կազմակերպել էր «Հայաստանի զարգացման նախաձեռնություններ» (IDeA) հիմնադրամը, որի ընթացքում նրանք ծանոթացել են Հայաստանի զբոսաշրջային հնարավորություններին, ինչպես նաեւ հիմնադրամի կողմից իրականացվող ծրագրերին:

Scroll Up