Արա Գյուլերն իր 3 մլն եվրո արժողությամբ արխիվը հանձնել է Էրդողանի ընկերոջ կազմակերպությանը

Թուրքիայի հայտնի հայ լուսանկարիչ Արա Գյուլերն իր 70-ամյա ֆոտոարխիվը բոլոր հեղինակային իրավունքներով հանձնել է իշխանություններին մոտ գտնվող «Դողուշ» հոլդինգին, գրում է News.am-ը:

Թուրքական Sozcu պարբերականի փոխանցմամբ՝ Արա Գյուլերը ստացված գործարքի արդյունքում ամսական ստանալու է 50 հազար լիրա։ Բացի այդ, «Դողուշ» հոլդինգին են անցնելու այն շենքը, որում գտնվում է Ara Kafe-ն եւ Արա Գյուլերի լուսանկարչական ապարատների հավաքածուները։

Նշվում է, որ Արա Գյուլերի արխիվն ու մյուս միջոցները շահագործելու համար «Դողուշ» հոլդինը ստեղծելու է հատուկ ընկերություն, որի բաժնետոմսերի 40 տոկոսը կլինի Արա Գյուլերի սեփականությունը։

Նշենք, որ Արա Գյուլերի արխիվը գնահատվում է 3 մլն եվրո։

Scroll Up