Ֆրանսիական Մարտիգ քաղաքում Հայոց ցեղասպանությանը նվիրված հուշարձան կբացվի

Մարսելի շրջանի հյուսիս-արևմուտքում գտնվող Մարտիգ քաղաքում դեկտեմբերի 5-ին կբացվի Հայոց ցեղասպանությանը նվիրված հուշարձան: Այն կտեղադրվի Jardin Lapidaire այգում:

Միջոցառմանը ներկա կլինեն Մարտիգի փոխքաղաքապետ Գաբի Շարոն, Մարսելում Հայաստանի գլխավոր հյուպատոս Վարդան Սրմաքեշը և այլք: Հուշարձանի բացմանը կհաջորդի «Հայկական հիշողությունը Բուշ դյու Ռոն»-ում խորագրով ցուցահանդեսի բացումը:

Scroll Up