Բուենոս Այրեսում կկայանա Հայոց ցեղասպանությանը նվիրված քննարկում

Բուենոս Այրեսում Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի շրջանակում կանցկացվի քննարկում արգենտինացի պատմաբանների եւ մշակույթի գործիչների մասնակցությամբ:

Արգենտինայի հայ համայնքի հաղորդմամբ` գրում է Արցախպրեսը, «Պատմության ձայնը. Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցը» խորագրով քննարկումը կկայանա օգոստոսի 28-ին մայրաքաղաքի Խուան Օրտիսի անվան ազգային գրադարանում:

Մասնակիցների ուշադրության կենտրոնում կլինեն ոչնչացված մշակութային ժառանգության հարցը, ինչպես նաեւ ճարտարապետական կոթողների խնդիրը:

 

Scroll Up