Հայաստանը ներկայացվեց Բուխարեստի Գրքի միջազգային սալոնում

Նոյեմբերի 18-ին տեղի ունեցավ Բուխարեստի Գրքի GAUDEAMUS միջազգային սալոնի ֆրանկոֆոնիայի տաղավարի հանդիսավոր բացումը, որին որպես Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության անդամ արդեն երրորդ տարի մասնակցում է Հայաստանը: Այս մասին հայտնում են ԱԳՆ մամուլի ծառայությունից:
Ֆրանկոֆոն երկրների խմբի կազմում/GADIF Ռումինիայում ՀՀ դեսպանությունը ֆրանկոֆոնիայի տաղավարում ներկայացրեց ֆրանսերենով հրատարակություններ, այդ թվում` Գրիգոր Նարեկացու «Մատյան ողբերգության» ֆրանսերեն թարգմանությունը:
Բացման արարողությանը մասնակցեցին Ռումինիայի նորանշանակ մշակույթի նախարար Վլադ Ալեքսանդրեսկուն, ֆրանկոֆոն երկրների դեսպաններ և Ֆրանկոֆոնիայի ռեգիոնալ հաստատությունների ներկայացուցիչներ:
Միջոցառմանը ՀՀ դեսպան Համլետ Գասպարյանը եւ Ռումինիայի մշակույթի նախարար Վլադ Ալեքսանդրեսկուն մտքեր փոխանակեցին հայ-ռումինական մշակութային ընթացիկ հարցերի շուրջ:
Բուխարեստի Գրքի միջազգային սալոնի միջոցառումների շարքում Կորինտ հրատարակչության տաղավարում ներկայացվեց նաև ֆրանսիացի լրագրողներ Լոր Մարշանի եւ Գիյոմ Պերիեի «Թուրքիան եւ հայկական ուրվականը» գրքի ռումիներեն թարգմանությունը: