Հայերը եվրոպացի են. ԵՄ դեսպանը ցանկանում է Հայաստանում ավելի շատ ԵՄ դրոշներ տեսնել

Հայաստանում Եվրամիության պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկին կարծում է, որ պետք է ՀՀ­-ում ԵՄ ծրագրերի տեսանելիության մակարդակը բարձրացնել:

Նրա գնահատականով` ընթացիկ տարում Հայաստան-­ԵՄ համագործակցության շրջանակներում 15 միլիոն եվրոյի ծրագրերի իրականացումը լուրջ ներդրում է: «Վրաստանը, որը Հայաստանից իր չափերով մեծ է եւ Ասոցացման համաձայնագրի մաս է, ստանում է 100 մլն եվրո: Իսկ ինչ են արվում մեր կողմից տրվող գումարները. դրանք ծախսվում են Հայաստանում իրականացվող ծրագրերի վրա: Մեր ներդրումները բավական բազմազան են` կոշտ աղբի վերամշակման, ջրի մաքրման, դատարանների համար նոր շինությունների կառուցման աշխատանքներից մինչև մարդու իրավունքների պաշտանության ամրապնդման ծրագրեր: Ֆինասնական մեծ փաթեթ է ներդրվել արդարադատության բարեփոխումների, մարդու իրավունքների պաշտպանության համար»,-­«Արմենպրես»­-ի փոխանցմամբ` ասաց Պյոտր Սվիտալսկին:

ԵՄ դեսպանը հավելեց, որ իրենց աշխատանքն ավելի շատ գնահատման կարիք ունի, դրանք ավելի մեծ տեսանելիության են արժանի: «Ես կուզենայի ավելի շատ ԵՄ դրոշներ տեսնել Հայաստանում, դա նաև ձեր դրոշն է: Սա այն դրոշն է, որը Եվրամիությունը կիսում է Եվրոպայի խորհրդի հետ, իսկ Հայաստանը ԵԽ­-ի անդամ է: Դուք ունեք ձեր շատ լուրջ եվրոպական հավաստագիրը, մի վախեցեք ցույց տալ, որ դուք եվրոպացի եք»,-­եզրափակեց Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավարը:

Scroll Up