ՀՀ սփյուռքի նախարարն ընդունեց Հայաստանի Հանրապետությունում Քուվեյթի Պետության դեսպանին
Նոյեմբերի 19-ին ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանն ընդունեց Հայաստանի Հանրապետությունում Քուվեյթի Պետության արտակարգ և լիազոր դեսպան Բասսամ Մուհամմադ Ալ-Քաբանդիին:
Քննարկվեցին սիրիական ճգնաժամի հետևանքով Հայաստան տեղափոխված հայ ընտանիքներին աջակցության ծրագրերում համագործակցելու հնարավորությունները: