Սիրիական բանակը Լաթաքիայի մերձակայքում երեք բնակավայր է ազատագրել
Սիրիական բանակը Լաթաքիա քաղաքից հյուսիս ընկած ճակատում հաջող գործողություն է իրականացրել: Կառավարական զորքերը Ջեբել Թուրքման տեղանքում երեք բնակավայր են ազատագրել: Այս մասին ըստ News.am-ի` գրում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով ՍԱՆԱ գործակալությանը:
Արդյունքում ահաբեկիչները դուրս են մղվել Դեյր Խանա, Դաղմաշլի եւ Բեյթ Այաշ բնակավայրերից:
«Հակառակորդը զգալի կորուստներ է կրել եւ նահանջել: Մեծ քանակությամբ ռազմական տեխնիկա եւ սպառազինությունների պահեստներ են ոչնչացվել»,- նշել է գործակալության աղբյուրը: