216 մասնակից 6 դասընթացներում. «Սփյուռք ամառային դպրոց-2015»-ի հաշվետու ֆիլմը

Հուլիսի 9-ից օգոստոսի 1-ը Երևանի պետական համալսարանի հետ համագործակցությամբ կազմակերպվեցին դասընթացներ հետևյալ վեց ուղղություններով. Հայոց  լեզվի  արագացված  ուսուցում, Սփյուռքի  ուսուցիչների  վերապատրաստման,  Սփյուռքահայ  երիտասարդ  առաջնորդների, Ազգային երգի ու պարի, Սփյուռքի  լրագրողների, Սփյուռքի համայնքային գործի կազմակերպիչների դասընթացներ:

«Սփյուռք» ամառային դպրոց» ծրագիրը իրականացնում է 2012 թվականից: Աստիճանաբար մեծանում է ծրագրին մասնակցել ցանկացողների թիվը, դպրոցը դառնում է Սփյուռքում ամենապահանջված   ծրագրերից մեկը:

2015թ. Ամառային դպրոցին մասնակցեց 216 սփյուռքահայ:

Scroll Up