ՀՀ սփյուռքի նախարարը շնորհավորել է Մոնտեբելոյի քաղաքային խորհրդի անդամ Ջեկ Հաջինյանին

 Հարգելի պարոն Հաջինյան,

Ուրախությամբ տեղեկացանք, որ վերընտրվել եք Մոնտեբելոյի քաղաքային խորհրդի անդամի պաշտոնում: Հպարտ ենք, որ ևս մեկ անգամ ըստ արժանվույն են գնահատվել Ձեր, որպես քաղաքական գործչի, ջանքերը, և Մոնտեբելոյի բնակիչները իրենց վստահության քվեն տվել են Ձեր օգտին:

Հպարտ ենք մեր հայրենակիցներով, ովքեր ծնվելով Մայր Հայրենիքի սահմաններից դուրս, իրենց բնակության երկրում դառնում են օրինապաշտ քաղաքացիներ և հասնում են նման հաջողությունների՝ մշտապես բարձր պահելով հայի անունն ու պատիվը: Մանավանդ Հայոց ցեղասպանության 100-րդ տարում, Ձեր՝ քաղաքական գործչի և Հայ դատի պաշտպանի կերպարը, փայլուն օրինակ է աշխարհասփյուռ մեր հայրենակիցների և հատկապես երիտասարդների համար:

Համոզված ենք, որ Դուք, ընտրվելով Մոնտեբելոյի քաղաքային խորհրդի անդամ, կշարունակեք հայ-ամերիկյան բարեկամության ամրապնդմանն ուղղված Ձեր ջանքերը: Վստահ ենք, որ նաև Ձեր օգնությամբ առավել կզարգանա և կխորանա Հայրենիք-Սփյուռք գործակցությունը:

Մաղթում ենք Ձեզ նորանոր հաջողություններ ու բարձունքներ:

Լավագույն բարեմաղթանքներով`

ՀՐԱՆՈՒՇ ՀԱԿՈԲՅԱՆ

Scroll Up