ANCA-ն երկօրյա արշավ կանցկացնի` ի նպաստ ԼՂՀ-ում խաղաղության հաստատման

ԱՄՆ-ի Հայ դատի հանձնախումբը (ANCA) պատրաստվում է դեկտեմբերի 8-ին և 9-ին Վաշինգտոնի Կապիտոլ Հիլում արշավ կազմակերպել, որի նպատակն է Միացյալ Նահանգների իշխանություններին կոչ անել նպաստել Ադրբեջանի կողմից ծավալված ագրեսիայի ֆոնին Լեռնային Ղարաբաղում խաղաղության հաստատմանը։

Ինչպես նշվում է ANCA-ի պաշտոնական ֆեյսբուքյան էջում, արշավի կազմակերպիչները մասնակցության հրավեր են ուղարկել «Արցախի բարեկամներին», որպեսզի նրանց ձայները հասնեն ԱՄՆ-ի կառավարությանն ու ստիպեն տարածաշրջանում ատելություն տարածող ու պատերազմ տենչացող Ադրբեջանին հաշվետու լինել իր կողմից իրագործվող բռնությունների ու սպառնալիքների համար։

Աղբյուրը մանրամասնում է, որ հաջակցություն Լեռնային Ղարաբաղում խաղաղության հաստատման արշավի՝ ԱՄՆ-ի Կոնգրեսում տեղի կունենան մի շարք հանդիպումներ, որոնց կմասնակցեն հայամետ դիրքորոշում ունեցող քաղաքական գործիչներ, ԼՂՀ կառավարության բարձրաստիճան պաշտոնյաներ, ԱՄՆ-ի հայ համայնքի ներկայացուցիչներ:

Scroll Up