Թուրքիայում վերանորոգվելու է այն եկեղեցին, որտեղ թաղվել է Աղբյուր Սերոբի գլուխը

Թուրքիայի Բիթլիս քաղաքում գտնվող հայկական Կարմրակ Սուրբ Նշան եկեղեցին վերանորոգվելու ու դառնալու է Բիթլիսի քաղաքային թանգարան, գրում է News.am-ը:

Ինչպես տեղեկացնում է Բիթլիսի քաղաքապետարանը, Բիթլիսում գտնվող հայկական Կարմրակ Ս․ Նշան եկեղեցու վերանորոգումն իրականացնելու գումարը ստանալու համար քաղաքապետարանը դիմում էր տվել «Արեւելյան Անատոլիայի զարգացման գործակալությունը» (DAKA), որն էլ արդեն հաստատել է այն։

Եկեղեցու վերանորոգումից հետո այն դառնալու է Բիթլիսի քաղաքային թանգարան։

Նշենք, որ Բիթլիսի Կարմրակ Սուրբ Նշան եկեղեցու բակում թաղվել է հայտնի հայ հայդուկապետ Աղբյուր Սերոբի գլուխը։

Scroll Up