Էրդողանը որոշել է բնակվել արյունոտ սուլթան Աբդուլ Համիդի պալատում
Օսմանյան կայսրության սիրահար Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը որոշում է կայացրել Ստամբուլում իր նստավայրն ու բնակության վայրը դարձնել սուլթան Աբդուլ Համիդի պալատը։
Թուրքական BirGun կայքի փոխանցմամբ՝ Ստամբուլի պատմական Յըլդըզ անունը կրող պալատը կառավարության որոշմամբ հանձնվել է նախագահականին։ Այն վերանորոգվելու է եւ դառնալու է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի համար Ստամբուլի նստավայրն ու բնակության վայրը։
News.am-ը հիշեցնում է, որ սուլթան Աբդուլ Համիդը հենց այս պալատից է իրականացրել Օսմանյան կայսրության ղեկավարումը։ Սակայն 1909 թվականին, երբ երիտթուրքերը պալատական հեղաշրջում իրականացրեցին հայերի ու մյուս ազգային փոքրամասնությունների աջակցությամբ, Աբդուլ Համիդին վռնդեցին այս պալատից։