Բակո Սահակյանը հանդիպել է «Արցախ. ապագայի տեսլականներ» մրցույթի կազմակերպիչներին

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը նոյեմբերի 6-ին ընդունել է <<Արցախ. ապագայի տեսլականներ>> մրցույթի կազմակերպիչներին՝ հրապարակախոս Դենիս Դվորնիկովին, մրցույթի հովանավոր Միքայել Տեր-Սահակյանին եւ <<Ռուս-հայկական համագործակցություն>> կազմակերպության նախագահ Յուրի Նավոյանին: Այս մասին հայտնում են Արցախի նախագահի մամուլի ծառայությունից:

Նախագահ Սահակյանը կարեւորել է նման նախաձեռնությունը՝ այն համարելով երիտասարդության շրջանում գրական մտքի զարգացման եւ Արցախն արտաքին աշխարհին ներկայացնելու յուրատեսակ դրսեւորում՝ հույս հայտնելով, որ այն կկրի շարունակական բնույթ:

Հանդիպմանը մասնակցում էին ԼՂՀ կրթության, գիտության եւ սպորտի նախարար Սլավա Ասրյանը, մշակույթի եւ երիտասարդության հարցերի նախարար Նարինե Աղաբալյանը:

Scroll Up