Հայ համայնքի «Ամանորյա տոնավաճառ»-ը Դուբայում և Շարժայում կկայանա արդեն 16-րդ անգամ

Դուբայի հայ համայնքի խորհրդի կանանց կոմիտեն արդեն 16-րդ տարին անընդմեջ կազմակերպում է «Ամանորյա տոնավաճառ» միջոցառումը:
Ինչպես հայտնում է «Հայերն այսօր»-ը, տոնավաճառի ընթացքում կվաճառվեն ձեռագործ իրեր, հայկական թեմատիկայով նվերներ և այլն:
Դուբայում տոնավաճառին կարելի մասնակցել նոյեմբերի 13-ին «Rotana Towers Hotel» հյուրանոցում, իսկ Շարժայում՝ Նոյեմբերի 28-ին, Հայ համայնքի կենտրոնում: