Հունվար-սեպտեմբերին ՀՀ-ին տրամարդվել է 30.8 միլիոն դոլարի մարդասիրական օգնության
![](https://old.hayernaysor.am/wp-content/uploads/2015/11/martasiragan-oknutyun.jpg)
Այս տարվա հունվար-սեպտեմբերին մարդասիրական օգնության կարգով Հայաստան են ներմուծվել 2 891.4 տոննա ապրանքներ, որոնց արժեքը կազմել է 14.7 միլիարդ դրամ կամ 30.8 միլիոն ԱՄՆ դոլար:
Ըստ ՀՀ ազային վիճակագրական ծառայութան` ստացված օգնության 48.4 տոկոսը կազմել են քիմիայի և դրա հետ կապված արդյունաբերության ճյուղերի արտադրանքը, 9.4 տոկոսը` մանածագործական իրերը, 8.9 տոկոսը`սարքեր և ապարատները, 7.2 տոկոսը`մեքենաներ, սարքավորումներ և մեխանիզմները, 6.2 տոկոսը`տարբեր արդյունաբերական ապրանքները, 4.2 տոկոսը` կոշկեղեն, գլխարկներ, հովանոցներ, իսկ 15.7 տոկոսը` մնացած ապրանքները:
Հաշվետու ժամանակահատվածում Հայաստանին տրամադրված մարդասիրական օգնության ծավալների 19.1 տոկոսը բաժին է ընկել ԱՄՆ-ին, 21.1 տոկոսը՝ Եվրամիության երկրներին, 0.6 տոկոսը՝ ԱՊՀ երկրներին, 29.9 տոկոսը՝ Ավստրալիային, 11.4 տոկոսը՝ Չինաստանին: