Ամերիկահայ ոսկերիչը հայերենի այբուբենից կազմված զարդերի հավաքածու է ներկայացրել

ԱՄՆ-ում Քարդաշյան ընտանիքի հռչակը, ինչպես նաեւ հայերի մասին տեղեկությունների ավելացումը գործարարներին հնարավորություն է տալիս հայկական զարդանախշերով  արտադրանք ներկայացնել շուկայում:

Դիզայներ-ոսկերիչ Վաննա Քիթսինյանի «Vanna K» ապրանքանիշը զարդերի նոր հավաքածու է թողարկել, որտեղ օգտագործված են հայերենի այբուբենի տառերը: Հավաքածուն նվիրված է Հայոց ցեղասպանության հարյուրամյակին, տեղեկացնում է jckonline.com-ը:

«Հայերենը գեղագիտական, տեսողական առումով շատ գեղեցիկ է եւ իբրև մշակութային արժեք՝ անգնահատելի է:  Ինձ համար կարեւոր էր հայոց այբուբենը ներկայացնող  զարդեր ստեղծել, որովհետեւ լեզվական ժառանգությունը եղել եւ մնում է մեր ինքնության պահպանման համար մղվող պայքարի կարեւոր մասը»,- ասում է Վաննան:

Հայերեն տառերից յուրաքանչյուրը հավաքածուի մեջ  ներկայացված է դեղին, սպիտակ եւ վարդագույն ոսկով:

Scroll Up