Երևանում տեղի կունենա Զուլում և Մուշեղ Գրիգորյանների աշխատանքների բարեգործական ցուցահանդես-վաճառքի բացումը

Հայկական բարեգործական ընդհանուր միությունը հրավիրում է ներկա գտնվելու գեղանկարիչներ Զուլում և Մուշեղ Գրիգորյանների աշխատանքների «Կամուրջ» բարեգործական ցուցահանդես-վաճառքի հանդիսավոր բացմանը: Այս մասին «Հայերն այսօր»-ին հայտնում են ՀԲԸՄ Հայաստանի գրասենյակից:
Ցուցահանդես-վաճառքի ողջ հասույթը կտրամադրվի ՀԲԸ Միության սիրիահայության օգնության ծրագրերին:
Բացման արարողությունը տեղի կունենա 2015 թ.-ի հոկտեմբերի 22-ին, ժամը 18:00-ին, Զուլում և Մուշեղ Գրիգորյանների արվեստանոց-ցուցասրահում(Հասցե՝ Թումանյան 2-րդ փակուղի, տուն 9):