Հայ դիրքապահների ուղղությամբ հանգստյան օրերին արձակվել է շուրջ 3000 կրակոց. ԼՂՀ ՊՆ
Ղարաբաղա ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հանգստյան օրերին հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է ավելի քան 150 անգամ, որի ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, ինչպես նաև 82 մմ ոց ականանետից (1 արկ) և ՀԱՆ17 տիպի նռնականետից (11 արկ), հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է շուրջ 3000 կրակոց:
Ինչպես տեղեկացրին ԼՂՀ պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունից, պաշտպանության բանակի առաջապահ զորամասերը վստահորեն իրականացնում են իրենց մարտական խնդիրը և խիստ անհրաժեշտության դեպքում դիմում պատժիչ քայլերի: