ՀՀ սփյուռքի նախարարն ընդունեց Նովոսիբիրսկ և Կեմերովո մեկնող արվեստագետների խմբին

Հոկտեմբերի 14-ին ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանն ընդունեց  հոկտեմբերի 15-19-ը նախարարության աջակցությամբ Ռուսաստանի Դաշնության Նովոսիբիրսկ և Կեմերովո քաղաքները համերգային շրջագայության մեկնող ՀՀ վաստակավոր արտիստ Ռուբեն Սահակյանին, երգչուհի Անահիտ Սահակյանին, դուդուկահարներ Հարություն Չքոլյանին և Դավիթ Մելքումյանին:

 Նախարար Հրանուշ Հակոբյանը հաջողություն մաղթեց արվեստագետներին և հույս հայտնեց, որ համերգները  Նովոսիբիրսկի և Կեմերովոյի հայությանը հնարավորություն կտան առնչվել հայկական ժողովրդական և հայրենասիրական երգերի բարձրարվեստ կատարումների, վայելել հայ երգի հմայքը և ազգային հպարտության ազդակներ ստանալ :

 Քննարկվեցին համերգների հետ կապված կազմակերպչական հարցեր:

a-1

Scroll Up