System of a Down խումբը Փարաջանով-Վարդանովի ինստիտուտի մրցանակ կստանա
Աշխարհահռչակ System of a Down խումբը Փարաջանով-Վարդանովի ինստիտուտի մրցանակ կստանա, հայտնում է News.am-ը:
Մրցանակաբաշխությունը տեղի կունենա հոկտեմբերի 21-ին Հոլիվուդում, ասված է ինստիտուտի ֆեյսբուքյան էջում։ Երաժիշտները կպարգեւատրվեն Wake Up the Souls շրջագայության համար, որը ցույց է տալիս արդարության նրանց ձգտումը։
Ինստիտուտը զբաղվում է Սերգեյ Փարաջանովի եւ Միքայել Վարդանովի աշխատանքների պահպանմամբ եւ ցուցադրությամբ, ովքեր իրենց կյանքը նվիրել էին բռնապետական ռեժիմների անարդարության դեմ պայքարին։
Անցյալ տարի այս մրցանակը հանձնել էին հանրահայտ ռեժիսոր Մարտին Սքորսեզեին։