Զ. Զորյան երիտասարդական միությունը ուխտագնացություն կազմակերպեց դեպի Ախալցխայի Սբ. Նշան եկեղեցի ու Քրոջ եվ Եղբոր մատուռներ
Զորի Զորյան երիտասարդական միությունը ( ԶԶԵՄ) Նինոծմինդայի, Ախալքալաքի, երիտասարդական կրթամշակութային կենտրոնների պատանեկան միությունների հետ համատեղ, հոկտեմբերի 11-ին կազմակերպեցին արշավ-ուխտագնացություն դեպի Ախալցխա: Ախալցխայում նրանց միացան տեղի միությունների երիտասարդ պատանիները: Այս մասին «Հայերն այսօրը» տեղեկանում է Akhaltskha.Net-ից:
Արշավին մասնակցում էին ԶԶԵՄ-ի և պատանեկան միության 3 մասնաճյուղերը`Ախալցխաի,Ախալքալաքի և Նինոծմինդայի, ինչպե նաեւ միության համակիրներ: Արշավ-ուխտագնացության մասնակիցների ընդանուր թիվը կազմում էր 80 հոգի:
Արշավականները եռագույն դրոշներով այցելեցին Ախալցխայի Սուրբ Նշան եկեղեցի, այնուհետև ժողովրդի կողմից շատ սիրված Քրոջ եւ Եղբոր վանքեր (մատուռները ժողովրդի կողմից են անվանակոչվել Քրոջ եւ Եղբոր վանքեր):
Օրը հագեցած էր տարբեր տեսակի դասախոսություններով: Երիտասարդները ծանոթացան Սուրբ Նշան եկեղեցու պատմությունը, Քրոջ եւ Եղբոր վանքերի: Անդրադարձ եղավ նաեւ Զորի Զորյանի կենսագրությունը և Ախալցխայի հերոսական ինքնապաշտպանությանը: Դասախոսություններից բացի երիտասարդները հնարավորություն ունեցան խաղալու տարբեր խմբային խաղեր:
Օրը եզրափակվեց Ախալցխայի երիտասարդական կենտրոնում պրոէկտորի միջոցով օրվա նկարների դիտելով: