Շարժայում տեղի է ունեցել Ս. Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու կիրակնօրյա վարժարանի ուսումնական տարվա վերամուտը

Արաբական Միացյալ Էմիրությունների և Կատարի կաթողիկոսական փոխանորդ Տեր Մեսրոպ Վրդ. Սարգիսյանի գլխավորությամբ Շարժայի Պիեր Քեոսյան սրահում տեղի է ունեցել Շարժայի Ս. Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու կիրակնօրյա վարժարանի ուսումնական տարվա վերամուտը:

«Արմենպրես»­-ի փոխանցմամբ` այս առիթով Հայր Սուրբը հանդես է եկել իր խոսքով` մանուկներին ու պատանիներին հորդորելով պահել Քրիստոսի հանդեպ ունեցած սերը և ամրապնդել այն աղոթքով: Իր խոսքի ավարտին Հայր Սուրբը բարձր է գնահատել վարժարանի աշխատակազմի գործունեությունը, որը մեծ աշխատանք է տանում կիրակնօրյա վարժարանը գաղութի զավակաների համար ավելի սիրելի դարձնելու ուղղությամբ:

Scroll Up