Էրբիլի հնագույն միջնաբերդը փրկել են ԻՊ-ից. տեսանյութ

Իրաքի հյուսիսում գտնվող Էրբիլի հնագույն միջնաբերդին մի անգամ հաջողվել է խուսափել ոչնչացումից. «Իսլամական պետության» գրոհայինների հարձակումը կանգնեցրել են քուրդ զինյալները, հայտնում է Tert.am-ը:
Այժմ, սակայն, ջիհադականները սպառնում են այս հուշարձանին մեկ այլ կերպ՝ նրանց դեմ ռազմական արշավի վրա ծախսերի պատճառով իշխանությունները կրճատում են միջնաբերդի վերականգնման և պահպանման բյուջեն, գրում է BBC-ի ռուսական ծառայությունը։
BBC-ի լրագրող Ահմեթ Մահերին հաջողվել է մուտք գործել հնագույն ամրոցի ներսը։
Հոկտեմբերի 5-ին հաղորդվել է, որ «Իսլամական պետությունը» ոչնչացրել է սիրիական Պալմիրայում Հաղթական կամարը։