Տավուշի մարզում Ադրբեջանի կողմից հրետակոծությունը պատճառել է ավելի քան 66 միլիոն դրամի վնաս

Սեպտեմբեր ամսվա ընթացքում Ադրբեջանի կողմից սահմանամերձ տարածքների հրետակոծության հետևանքով տուժել և վնասներ են կրել Տավուշի մարզի 17 սահմանամերձ համայնքներ` Սևքարը, Ներքին Ծաղկավանը, Բերքաբերը, Վազաշենը, Այգեհովիտը, Ոսկեպարը, Ոսկեվանը, Բարեկամավանը, Բաղանիսը, Կոթին, Բերդավանը, Դովեղը, Չինարին, Մովսեսը, Ներքին Կարմիրաղբյուրը, Պառավաքարը: Այս մասին Panorama.am-ին տեղեկացրեցին Տավուշի մարզպետարանից: 

ՀՀ Տավուշի մարզպետի որոշմամբ ստեղծված մասնագիտական փորձագիտական հանձնաժողովների ուսումնասիրություններով ու հաշվարկներով, հրետակոծության հետևանքով տուժել է 586 տնտեսություն: Վնասվել են անշարժ ու շարժական գույք, խոշոր եղջերավոր անասուններ: Հրետակոծության հետևանքով մի շարք գյուղերում վնասվել է նաև համայնքային գույքը, տուժել են մշակույթի տներ, մանկապարտեզներ: Վնասի չափը կազմում է ավելի քան 66 միլիոն դրամ:

Վնասների վերաբերյալ տվյալները Տավուշի մարզպետարանը ներկայացրել է ՀՀ կառավարություն:

Scroll Up