ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանն ընդունեց մադրիդահայ գործարար Վահագն Հայրապետյանին

Հոկտեմբերի 6-ին ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանն ընդունեց մադրիդահայ գործարար,  Մադրիդի հայ համայնքի գործուն անդամ, «Հոգիս» հայկական ասոցիացիայի նախագահ Վահագն Հայրապետյանին:

Զրույցի ընթաքում անդրադարձ կատարվեց Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումներին,  հայապահպանությանը միտված Սփյուռքի նախարարության  ծրագրերին, Հայաստան-Սփյուռք կապերի ընդլայնմանը նպաստող նախաձեռնություններին:

Երկուստեք կարևորվեց Հայրենիքի հզորացման հարցում Սփյուռքի գործարար շրջանակների  հետ կապերի ընդլայնումը: Վահագն Հայրապետյանը հավաստիացրեց, որ առաջիկայում գործնական աշխատանքներ կտանի իսպանահայ գործարարների կողմից Հայաստանում  ներդրումներ կատարելու  ուղղությամբ:

Scroll Up