ԱԺ-ն որոշեց հանրաքվեի դնել Սահմանադրության փոփոխությունների նախագիծը

Այսօր Ազգային ժողովը ձայների մեծամասնությամբ` կողմ 104, ձեռնպահ` 3, դեմ՝ 10  ընդունեց «ՀՀ նախագահի համար ընդունելի առաջարկների հիման ՀՀ սահմանադրության փոփոխությունների նախագիծը հանրաքվեի դնելուն համաձայնություն տալու մասին ԱԺ որոշման նախագիծը»:  Այս մասին հայտնում է Panorama.am-ը:

Նախագծին կողմ էին Հանրապետական, Դաշնակցություն, «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունները, դեմ քվեարկեցին Հայ Ազգային կոնգրես, Ժառանգություն և Օրինաց երկիր խմբակցություններից: Ի դեպ, ՕԵԿ-ից միայն երկու պատգամավորն էին դեմ, իսկ երեքը` ձեռնպահ քվեարկեցին:

Scroll Up