Ջեֆրի Ռոբերթսոնը կարժանանա մրցանակի Հայոց ցեղասպանության ճանաչման գործում ունեցած ավանդի համար

Միջազգային մակարդակի փաստաբան և մարդու իրավունքների անվանի իրավապաշտպան Ջեֆրի Ռոբերթսոնը կարժանանա «Արդարության պաշտպաններ» մրցանակին՝ Հայոց ցեղասպանության ճանաչման գործում ունեցած ավանդի համար:

Մրցանակը կտրվի հոկտեմբերի 25-­ին՝ Հայ դատի ԱՄՆ հանձնախմբի Արևմտյան շրջանի գրասենյակի կազմակերպած ամենամյա գալա ընդունելության ժամանակ: «Արմենպրես»­ի հաղորդմամբ՝ Ռոբերթսոնը հոկտեմբերի 23-­ին և 24-­ին մասնակցելու է նաև «Ճանապարհ դեպի հատուցում» քննարկմանը, որի ժամանակ միջազգային իրավունքի մասնագետ Գառնիկ Քրքոնյանի հետ կքննարկեն միջազգայի իրավունքի ոլորոտում Հայոց ցեղասպանության հարցը, ինչպես նաև կուսումնասիրեն Հայկական հարցի լուծման իրավական ուղիները Ցեղասպանության հարյուրամյա տարելիցին հաջորդող շրջանում:

«Ջեֆրի Ռոբերթսոնի մասնակցությունը Հայ դատի ԱՄՆ հանձնախմբի Արևմտյան շրջանի գրասենյակի կազմակերպած այս տարվա քննարկմանը վստահորեն ավելի բարձր սանդղակ է սահմանում ապագա նման քննարկումների համար»,­ ասել է Արևմտյան շրջանի գրասենյակի համանախագահ Հայկ Դիքիջյանը:

Scroll Up