ՀՀ սփյուռքի նախարարն ընդունեց Հայ երիտասարդաց ընկերակցության կենտրոնական վարչության ատենապետ Վիգեն Չերչյանին

Սեպտեմբերի 28-ին նախարար Հրանուշ Հակոբյանն ընդունեց ՀԲԸՄ «Անդրանիկ» Հայ Երիտասարդաց Ընկերակցության կենտրոնական վարչության ատենապետ Վիգեն Չերչյանին, ով նախարարին ներկայացրեց ընկերության կողմից իրականացվող աշխատանքները և դրանք ամփոփող տեղեկատվական գրքույկը:

Ծանոթանալով իրականացված աշխատանքներին՝ նախարար Հրանուշ Հակոբյանը  դրվատանքով խոսեց իրականացված աշխատանքների մասին և նշեց, որ օտար երկրներում երիտասարդությանը հայ պահելու համար անհրաժեշտ է գործի դնել  ժամանակակից մեթոդներ և հնարավորություններ, իրականացնել այնպիսի միջոցառումներ, որոնք կնպաստեն նրանց ազգային արժանապատվության և ինքնագիտակցության բարձրացմանը:

Այնուհետև, քննարկվեցին նախարարության կողմից իրականացվող ծրագրերին Հայ Երիտասարդաց Ընկերակցության անդամների գործուն մասնակցության ապահովմանն առնչվող հարցեր:

Scroll Up