Քրիս Բոհջալյանը և Վարուժան Ոսկանյանը Երևանում կներկայացնեն իրենց գրքերը

Սեպտեմբերի 24-ին` ժամը 14:00, Գաֆեսճյան արվեստի կենտրոնում «Գրական Տապան 2015» միջազգային ամենամյա փառատոնի շրջանակում ներկայացվելու են ամերիկահայ գրող Քրիս Բոհջալյանի «Ավազե ամրոցի աղջիկները» բեսթսելլերը եւ ռումինահայ գրող, հասարակական-քաղաքական գործիչ Վարուժան Ոսկանյանի «Շշուկների մատյան» վեպը:
Միջոցառմանը ներկա կգտնվեն հեղինակները` Քրիս Բոհջալյանը եւ Վարուժան Ոսկանյանը: