Մոսկվայում տեղի կունենա ճապոնացի դաշնակահար Տակահիրո Ակիբայի համերգը

ՀՀ սփյուռքի նախարարության, Ռուսաստանի Դաշնությունում ՀՀ դեսպանության և Հայ Առաքելական եկեղեցու Ռուսաստանի և Նոր Նախիջևանի թեմի աջակցությամբ 2015 թ. սեպտեմբերի 23-ին Մոսկվայի հայկական եկեղեցու հանդիսությունների սրահում տեղի կունենա ճապոնացի դաշնակահար Տակահիրո Ակիբայի համերգը:
Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումների շրջանակներում սա դաշնակահարի երկրորդ համերգն է. առաջինը տեղի ունեցավ 2015 թվականի մայիսի 4-ին Երևանում՝ «Կոմիտասի երկրում» խորագրով՝ որպես նրա անսահման սիրո ու գնահատանքի արտահայություն Հայաստանի և հայ ժողովրդի հանդեպ:
Ծրագրում կհնչեն Կոմիտասի, Առնո Բաբաջանյանի և Ալեքսանդր Հարությունյանի ստեղծագործությունները: