Կալիֆորնիայի Սենատի նախագահը միացել է հայկական օրենսդրական հանձնախմբին

Կալիֆորնիայի Սենատի նախագահ Քևին Դե Լեոնը դարձել է առաջին սենատորը, ով միացել է Հայկական օրենսդրական հանձնախմբին: Այս մասին հայտնել է «Ասպարեզ» պարբերականը:

Սենատորն ընդգծել է, որ իր համար մեծ պատիվ է ծառայել հազարավոր ամերիկահայերի, որոնք բնակվում են իր շրջանում (Լոս Անջելես)` հավելելով, որ միայն հաճույք է լինել հայկական հանձնախմբի անդամ, որտեղ իրեն զգում է ինչպես տանը: Դե Լեոնն ընդգծել է, իր մասնակցությունը հանձնախմբում, որը մինչ այդ կազմված էր Կալիֆորնիայի ասամբլեայի ներկայացուցիչներից, կօգնի իրեն վերհանել գլխավոր հարցերը և բարելավել Կալիֆորնիայի հայ համայնքի պայմանները:

Նա նկատել է, որ սա է հիմնական պատճառը, որ ինքը ոգևորված է հանձնախմբին միանալու համար, քանի որ այդպիսով արժեքավոր գործ անելու պաշտոնական հարթակ է ստեղծվում

Scroll Up