Ֆրանսիացի պատգամավորները մասնակցել են Արցախի արհեստագործական ուսումնարանի բացմանը

Շուշի քաղաքում այսօր՝ սեպտեմբերի 19-ին, տեղի է ունեցել Եզնիկ Մոզյանի անվան արհեստագործական ուսումնարանի բացման հանդիսավոր արարողությունը, որին մասնակցել են ԼՂՀ նախագահ բակո Սահակյանն ու ֆրանսիացի պատգամավորներ:
ԼՂՀ նախագահի մամուլի գրասենյակից հայտնում են, որ նախագահ Սահակյանն ընդգծել է, որ նման հաստատությունը չափազանց պահանջված է մեր երկրի համար, եւ նրա գործունեությունը հնարավորություն կտա պատրաստել որակյալ մասնագետներ՝ միաժամանակ կրթության այս բնագավառում մշտապես հաղորդակից լինելով եվրոպական առաջատար փորձին:
Միջոցառմանը մասնակցում էին Հայ Առաքելական Եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Պարգեւ արքեպիսկոպոս Մարտիրոսյանը, Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը, վարչապետ Արայիկ Հարությունյանը, «Հայաստան» համահայկական հիմնադրամի գործադիր տնօրեն Արա Վարդանյանը, Ֆրանսիայի Ազգային ժողովի մի խումբ պատգամավորներ եւ պաշտոնյաներ, հյուրեր արտերկրից եւ սփյուռքից, պաշտոնատար այլ անձինք: