Թուրք դերասանուհին սերիալում մարմնավորելու է հայ աղջկա կերպար
![](https://old.hayernaysor.am/wp-content/uploads/2015/09/esmer_guzeli_maral_yeni_dizisi_icin_kamera_karsisina_geciyor_h554406_11e05.jpg)
Թուրք դերասանուհի Մարալ Բյույուքսարաչը նկարահանվելու է «Այն ամառը» խորագրով հեռուստասերիալում և մարմնավորելու է հայկական ընտանիքի չարաճճի աղջկա դեր:
Թուրքական «Rotahaber» լրատվամիջոցի հաղորդմամբ` հեռուստասերիալը հեռարձակվելու է «Fox Tv» հեռուստալիքով, տեղեկացնում է ermenihaber.am-ը:
Դերասանուհին վերոնշյալ դերում խաղալ կարողանալու համար Իզմիր (պատմ Զմյուռնիա) քաղաքում արդեն 2 ամիս է ինչ, մարտարվեստի, ինչպես նաև ձիավարություն դասընթացներ է անցնում, քանի որ ֆիլմում լինելու են նմանատիպ դրվագներ:
Նշվում է, որ դերասանուհին առաջին անգամ է խաղալու մարտական ժանրի ֆիլմում: