«Կինո-էքսպրես 2015» կինոփառատոնը Նինոծմինդայում

Ոսկե ծիրան կինոփառատոնի եւ Վրաստանի կինոմոտոգրաֆների միության կողմից Նինոծմինդայի կինոթատրոնում անցկացվեց «Կինո-էքսպրես 2015» կինոփառատոնը: Երեք օրվա ընթացքում այստեղ ցուցադրվեցին ինչպես հայկական, այնպես էլ վրացական ֆիլմեր: Այս տարվա կինոփառատոնը նվիրված էր Հայոց Ցեղասպանության 100-րդ տարելիցին: Այս մասին «Հայերն այսօրը» տեղեկանում է akhaltskha.net-ից:

Փառատոնի վերջին օրը անցկացվեց «կինո-էքսպրես 2015 -ի» փակման հանդիսավոր արարողությունը, որին ներկա էին «Ոսկե Ծիրան» կինոփառատոնի պատվավոր նախագահ Լեւոն Սարգսյանը եւ կինոփառատոնի հիմնադիր եւ անվանի ռեժիսոր Հարություն Խաչատրյանը, ովքեր կինոփառատոնի փակման ժամանակ հանձնեցին գովասանագրեր, պատվոգրեր Հայաստանի մշակույթի նախարարության կողմից Նինոծմինդայի մունիցիպալիտետի ղեկավարությանը տվյալ ծրագրին աջակցելու համար:

Scroll Up