Եվրոպան պետք է դադարեցնի աջակցել ահաբեկիչներին. Բաշար Ասադ

Եվրոպան պետք է դադարեցնի աջակցությունն ահաբեկիչներին, եթե ցանկանում է լուծել փախստականների խնդիրը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»­-ը` այդ մասին հայտարարել է Սիրիայի նախագահ Բաշալ Ասադը ռուսական առաջատար ԶԼՄ­ -ներին տված հարցազրույցում:

«Հարցն այն չէ, Եվրոպան ընդունում է փախստականներին, թե ոչ, այլ այն, որ անհրաժեշտ է վերացնել այդ խնդրի առաջնային պատճառները: Եթե եվրոպացիներին մտահոգում է փախստականների ճակատագիրը, ապա թող նրանք դադարեցնեն ահաբեկիչներին աջակցություն ցուցաբերելը: Դա մեր կարծիքն է այդ խնդրի հետ կապված: Այստեղ է փախստականների հարցի էությունը»,­- ասել է Սիրիայի նախագահը:

Ասադն, օգտվելով լրագրողների հետ հանդիպման հնարավորությունից, դիմել է բոլոր ուժերին` ահաբեկչության դեմ պայքարում միավորվելու կոչով, քանի որ դա է սիրիացիների կողմից առաջադարված քաղաքական նպատակներին հասնելու ճանապարհը` երկխոսության և քաղաքական գործընթացների միջոցով:

Scroll Up