Նինոծմինդայի Սուրբ խաչ եկեղեցու վերաօծումը կկայանա հոկտեմբերի 13-ին
Նինոծմինդայի Մեծ Արագյալ գյուղի Սուրբ խաչ եկեղեցու վերականգնման և բակի բարեկարգման աշխատանքները մոտենում են ավարտին, եւ հոկտեմբերի 13-ին տեղի կունենա եկեղեցու վերաօծման արարողությունը: Ինչպես «Արմենպրես»-ին փոխանցեցին Հայ առաքելական եկեղեցու Վիրահայոց թեմից, մինչ բացման արարողությունը Վիրահայոց թեմի առաջնորդ Տեր Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանը կատարել էր եկեղեցու և զանգակատան գմբեթների խաչերի և զանգի օծման կարգը:
Արարողությանը մասնակցել են Մարնեուլի շրջանի նորանշանակ հոգևոր հովիվ Տեր Խորեն վարդապետ Հովհաննիսյանը և Նինոծմինդայի շրջանի հոգևոր հովիվ Տեր Արմաշ քահանա Պողոսյանը:
Եկեղեցու խաչերի և զանգակատան օծման արարողություններից հետո կատարվել է նաև Հայոց Ցեղասպանության սրբադասված նահատակներին նվիրված մարմարե խաչքարի օծման արարողություն: