Ֆրանսուա Օլանդը Մարկ Մուգալյանին արժանացրել է Ֆրանսիայի ամենաբարձր պարգևի

Սորբոնի համալսարանի հայազգի դասախոս Մարկ Մուգալյանը, որն առաջինն էր փորձել օգոստոսի 21-ին կանգնեցնել Փարիզ-Բրյուսել գնացքի ահաբեկչին, Ֆրանսիայի Նախագահ Ֆրանսուա Օլանդի կողմից արժանացել է Ֆրանսիայի ամենաբարձր` Քաջության չորրորդ աստիճանի պարգևի:
Այդ մասին «Թվիթերի» իր էջում հայտնում է ՀՀ արտաքին գործերի նախարարի մամուլի քարտուղար Տիգրան Բալայանը: Օգոստոսին տեղի ունեցած միջադեպի ժամանակ հրաձիգով զինված Այուբ Էլ Ղազանիին առաջինը փորձել էր կանգնեցնել 51-ամյա Մարկ Մուգալյանը: Նա փորձել էր վնասազերծել ահաբերկչին, ձեռքից խլել հրազենը: