Չորս հազար ԻՊ գրոհայիններ փախստականների անվան տակ ներխուժել են Եվրոպա

Փախստականներ ձեւանալով՝ Եվրոպական միության երկրներ են ներթափանցել «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպության ավելի քան չորս հազար գրոհայիններ, հայտնում է Sunday Express թերթը՝ վկայակոչելով խմբավորման աղբյուրին, գրում է  armradio.am-ը:

Աղբյուրի խոսքով, ներթափանցման գործողությունը հաջող է անցել: Նա հայտնել է նաեւ, որ փախստականների հոսքի մեջ ներթափանցումը կատարվում է թուրքական Իզմիր եւ Մերսին քաղաքներում, որտեղից Միջերկրական ծովով հասնում են Իտալիա, ապա մեկնում եվրոպական այլ քաղաքներ՝ մասնավորապես Շվեդիա եւ Գերմանիա:

Lenta.ru -ի փոխանցմամբ աղբյուրը հայտարարել է, որ գրոհայինների գործողությունը իրականում վրեժխնդրության սկիզբն է՝ Ամերիկայի ղեկավարած միջազգային կոալիցիայի հասցրած օդային հարվածների դիմաց: «Մենք ուզում ենք խալիֆայություն ստեղծել ոչ միայն Սիրիայում, այլեւ ամբողջ աշխարհում»,- հայտարարել է նա:

Scroll Up