Ջավախքում անցկացվում է գրաֆիտի փառատոն

Ջավախքում սեպտեմբերի 1-ից անցկացվում է գրաֆիտի փառատոն: Փողոցային գրաֆիտի փառատոնը կազմակերպվել է «Ջավախքին աջակցություն» հիմնադրամի եւ «Բաց սահմաներ» ոչ կառավարական կազմակերպության կողմից, ինչպես նաեւ «Հայաստանի կլոր սեղան» հիմնադրամի, ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերով նախարարության եւ հայ-շվեյցարական «Արմվիսբանկի» ֆինանսական աջակցությամբ:  Այս մասին «Հայերն այսօրը» տեղեկանում է akhaltskha.net-ից:

Նախագիծը անցկացվում է միայն Ախալքալաքում եւ Նինոծմինդայում: Շենքերի վրա պատկերազարդվում են, ինչպես հայ-վրացական բարեկամությունը խորհրդանշող նկարներ, այնպես էլ Ջավախքի հայտնի մարդկանց նկարներ: Նախագիծը իրականացվելու է մինչեւ սեպտեմբերի 10-ը:

Հարկ է նաեւ նշել, որ նախագծում ցավոք ընդգրկված չէ Սամցխե-Ջավախքի մարզկենտրոն Ախալցխան, որտեղ հայ եւ վրաց ազգաբնակչությունը ապրում է կողք-կողքի գրեթե հավասար թվաքանակով եւ այդ «Հանուն խաղաղ հարևանության» գրաֆիտի փառատոնի անցկացումը նաեւ Ախալցխայում անշուշտ ավելի արդյունավետ էր դարձնելու տվյալ ծրագիրը:

Scroll Up