Ֆրանսիայի Աժ Սոցիալիստական խմբակցության անդամները Շուշիիում

Սեպտեմբերի 3-ին Ստեփանակերտի երիտասարդության պալատում տեղի ունեցավ Շուշիի ‹‹Վարանդա›› երգչախմբի համերգը՝ նվիրված Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին: Այս մասին «Հայերն այսօրը» տեղեկանում է aparaj.am-ից:
Համերգին ներկա էին Ֆրանսիայի ԱԺ սոցիալիստական խմբի անդամները, ՀՅԴ Բյուրոյի անդամներ Մուրատ Փափազյանը եւ Կիրո Մանոյանը, ՀՅԴ Արցախի ԿԿ ներկայացուցիչ, ԼՂՀ ԱԺ «Դաշնակցություն» խմբակցության ղեկավար Դավիթ Իշխանյանը, ԼՂՀ ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը, ԼՂՀ ԱԺ փոխնախագահ, ՀՅԴ ԿԿ անդամ Վահրամ Բալայանը, ԼՂՀ ԱԺ «Դաշնակցություն» խմբակցության պատգամավորներ, պաշտոնատար այլ անձինք:
Երգչախմբի կատարամբ հանդիսատեսն ունկնդրեց Կոմիտաս, Արեգ Լուսինյան, Ռոբերտ Պետրոսյան եւ այլն: