Աղոթենք մեր զինվորներիի ապահովության և մեր սահմանապահ ժողովրդի խաղաղության համար

Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ եպիսկոպոս Գալստանյանը շարունակում է հոգևոր ծառայությունը ու փորձում լինել բոլոր այն վայրերում, որտեղ Աստծո հավատքով խաղաղություն է ծնվում:
«Հայերն այսօրի» փոխանցմամբ՝ Բագրատ Սրբազանը ողջ գիշեր սահմանին է եղել` խաղաղ բնակչի ու զինվորի կողքին: Ավելի ուշ Սրբազանը facebook-ի իր էջում գրառել է.
«Սիրելիներ,
Երեկոյան մինչև կեսգիշեր, ինտենսիվ՝ գրեթե ողջ սահմանի երկայնքով, տարբեր տրամաչափի կրակահերթերից հետո այս պահին ընդհանուր խաղաղություն է տիրում մեր սահմանպահ գյուղերում: Մեր զինվորները, հրամանատարական անձնակազմը վերահսկում են իրավիճակը բարձր ոգով:
Այսու նաև, մեր բոլոր լրատվամիջոցներին, մեծ ու փոքր կայքերին խնդրում եմ անիմաստ, տագնապալի ու չստուգված լուրեր չտարածել!!! Աղոթենք մեր զինվորներիի ապահովության և մեր սահմանապահ ժողովրդի խաղաղության համար»: