«Հրանտ Դինք» միջազգային մրցանակը կհանձնվի պոլսահայ լրագրողի ծննդյան օրը
![](https://old.hayernaysor.am/wp-content/uploads/2015/09/hrant-dink.jpg)
«Հրանտ Դինք» միջազգային մրցանակի հանձնման արարողությունն ամեն տարվա նման այս տարի ևս կիրականցվի թուրք ազգայնականների կողմից սպանված Դինքի ծննդյան օրը` սեպտեմբերի 15-ին: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, արդեն յոթերերոդ տարին անընդմեջ իրականացվող մրցանակաբաշխության արարողությունը կկայանա Ստամբուլի Համագումարների կենտրոնում:
«Հրանտ Դինք» միջազգային մրցանակն ամեն տարի հանձնվում է երկու մարդու կամ կազմակերպության, ովքեր Թուրքիայում կամ երկրից դուրս պայքարում են խտրականությունից, ռասիզմից և բռնությունից զերծ աշխարհի համար, սեփական իդեալների համար պատրաստ են ռիսկի գնալ, օգտագործում են խաղաղության լեզուն և նման կերպ խրախուսում են և ոգեշնչում մյուսներին:
«Հրանտ Դինք» հիմնադրամի կողմից կազմակերպվող ամենամյա մրցանակաբաշխությունը նպատակ ունի ցույց տալու, որ սեփական իդեալների համար պայքարող մարդկանց ձայնը լսելի է, նրանց աշխատանքը` տեսանելի, և նրանք միայնակ չեն:
Ստամբուլահայ լրագրող, «Ակոս» պարբերականի հիմնադիր և գլխավոր խմբագիր Հրանտ Դինքը սպանվել էր թուրք ազգյանականների կողմից 2007 թվականի հունվարի 19-ին