Օգոստոսին Վրաստան ամենաշատ զբոսաշրջիկներ այցելել են Հայաստանից

Վրաստանի Ներքին Գործերի նախարարը հրապարակել է 2015թ. օգոստոսին Վրաստան այցելած այցելուների քանակի վիճակագրությունը:

«Օգոստոսին սահմանը հատել է ընդամենը 852 377 այցելու, ինչը 10%-ով ավելի է 2014թ. օգոստոսի համեմատությամբ: Նրանցից զբոսաշրջիկներ են 383 619 մարդ, տրանզիտ ուղևորներ` 224 993 մարդ, այլ (Վրաստանի քաղաքացիներ` երկիր վերադարձող կամ այն լքող -խմբ.)` 243 765 մարդ: Օգոստոսին ամենաշատը զբոսաշրջիկներ այցելել են Հայաստանից (2014թ. օգոստոսի համեմատությամբ +24.7% աճ), Ադրբեջանից (+8,3%), Թուրքիայից (10%-ով ավելի քիչ 2014թ. օգոստոսի համեմատությամբ), Ռուսաստանից (+23%) և Ուկրաինայից (+5,6%): 2015թ. հունվարից Վրաստանի սահմանը հատել է ընդամենը 3 922 376 մարդ», -ասված է Վրաստանի ՆԳՆ տարածած հայտարարությունում:

Այս մասին «Հայերն այսօրին» տեղեկացնում են Վարաստանի հայ համայնքից:

Scroll Up