Օգոստոսին Վրաստան ամենաշատ զբօսաշրջիկներ այցելած են Հայաստանէն

Վրաստանի Ներքին Գործոց նախարարը հրապարակած է 2015թ. Օգոստոսին Վրաստան այցելած այցելուներու քանակի վիճակագրութիւնը:
«Օգոստոսին սահմանը հատած է ընդամէնը 852 377 այցելու, որ 10%-ով աւելի է 2014թ. Օգոստոսի համեմատութեամբ: Անոնցմէ զբօսաշրջիկներ են 383 619 մարդ, թրանզիթ ուղեւորներ` 224 993 մարդ, այլ (Վրաստանի քաղաքացիներ` երկիր վերադարձող կամ հեռացող -խմբ.)` 243 765 մարդ: Օգոստոսին ամենաշատ զբօսաշրջիկները այցելած են Հայաստանէն (2014թ. Օգոստոսի համեմատութեամբ +24.7% աճ), Ատրպէյճանէն (+8,3%), Թուրքիայէն (10%-ով աւելի քիչ 2014թ. Օգոստոսի համեմատութեամբ), Ռուսաստանէն (+23%) եւ Ուքրանիայէն (+5,6%): 2015թ. Յունուարէն Վրաստանի սահմանը հատած է ընդամէնը 3 922 376 մարդ», -ըսուած է Վրաստանի ՆԳՆ տարածած յայտարարութեան մէջ:
Այս մասին «Հայերն այսօրին» կը տեղեկացնեն Վարաստանի հայ համայնքէն: