Տավուշում հակառակորդի գնդակից վիրավորվածները մայր ու որդի են

Հայ-ադրբեջանական սահմանին սեպտեմբերի 2-ի լույս 3-ի գիշերը լարված է եղել: Այս մասին NEWS.am-ի թղթակցին ասաց Հայաստանի պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը:

Նա հայտնեց, որ այս պահին իրավիճակը համեմատաբար հանգիստ է:

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 2-ի երեկոյան հակառակորդը մի քանի ժամ կրակ է բացել Տավուշի մարզի սահմանամերձ գյուղերի ուղղությամբ: Վիրավորվել է Կոթի գյուղի 2 բնակիչ, որոնք տեղափոխվել են Նոյեմբերյանի բժշկական կենտրոն:

Scroll Up