Աստանայի սիմֆոնիկ նվագախումբն իր համերգաշրջանը սկսում է ՀՀ Անկախության օրվան նվիրված համերգով

Սեպտեմբերի 18-ին Աստանայի սիմֆոնիկ նվագախումբը (գեղ. ղեկավար՝ Բերիկ Բատիրխան, գլխավոր դիրիժոր՝ Եռնար Նուրտազին) իր համերգաշրջանը սկսում է ՀՀ Անկախության օրվան նվիրված համերգով, որը կկայանա մայրաքաղաքի «Կոնգրես-Հոլլ» սրահում:

«Հայերն այսօրի» փոխանցմամբ՝ համերգային ծրագրում ընդգրկված են Ա. Խաչատրյանի, Ալ. Սպենդիարյանի, Ալ. Հարությունյանի, Ա. Բաբաջանյանի, Տ. Մանսուրյանի ստեղծագործությունները:

Մենակատարներ՝ Բարսեղ Թումանյան, Սերիկ Տոկպանով, Դաստան Մամիրխանով:

Համերգը կազմակերպվում է Ղազախստանում ՀՀ դեսպանության աջակցությամբ:

Scroll Up