FoxNews. Պատերազմական գոտուց զբոսաշրջային դրախտի վերածված Հայաստան
![](https://old.hayernaysor.am/wp-content/uploads/2015/08/Հայաստան-300x225.jpg)
FoxNews պարբերականը հրապարակել է ցանկ, որում խոսվում է պատերազմի բովով անցած, սակայն ներկայումս զբոսաշրջային դրախտավայրի վերածված երկրների մասին՝ գրում է panorama.am-ը:
Առանձնացված 9 երկրների շարքում է նաև Հայաստանը:
«Հայաստանի համար բնականոն կյանքի ընթացքի խաթարումները խորթ չեն: Մայրաքաղաք Երևանը 1512-1735թթ-ի ընթացքում տասնյակ անգամներ փոփոխություններ է կրել, սակայն հայերի հիշողության մեջ ամենամեծ հետքը թողել է Ցեղասպանություն արհավիրքը, որը տեղի է ունեցել 1915-18թթ-ի ընթացքում: Այսօր Հայաստանը դարձել է սիրված նպատակակետ ոչ մեծ բյուջեով եվրոպացի ճանապարհորդների համար: Անցած տարվա ընթացքում արտասահմանցի զբոսաշրջիկների թիվը Հայաստանում հասավ 1,2 միլիոնի, ինչը մոտ 11,3 տոկոսով գերազանցում էր դրան նախորդած տարվա ցուցանիշը: Լեռնային ու ամուր ռելիեֆը արշավների ու բացօթյա միջոցառումների համար հրաշալի նախապայման է ստեղծում: Քրիստոնեությունը որպես պետական կրոն աշխարհում առաջինն ընդունած Հայաստանը կարող է պարծենալ անհամար վանական համալիրներով ու եկեղեցիներով, որոնք բոլորն էլ անվճար են այցելելության համար: Բացի այդ հասարակական տրասպորտը վստահելի ու ապահով է, հերթեր ու խցանումներ շատ չկան, և ամեն ինչ համեմատաբար էժան է: 5 աստղանի հյուրանողում նախատեսեք վճարել մոտ 130 դոլար մեկ գիշերվա համար»,-նշվում է Հայաստանի մասին «Foxnews»-ի հոդվածում:
Հայաստանի հետ զբոսաշրջային դրախտավայրերի ցանկում են հայտնվել նաև Կոլումբիան, Հարավաֆրիկյան Հանրապետությունը, Նիկարագուան, Հյուսիսային Իռլանդիան, Ռուանդան, Խորվաթիան, Մյանման (Բիրմա) և Ջամայկան: