Մարտակերտում Ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված խաչքար է բացվել

Երևանի և Ստեփանակերտի միջև բարեկամության համաձայնագրի և համագործակցության ծրագրի շրջանակում, Շենգավիթ վարչական շրջանի ղեկավար Արմեն Սարգսյանի հանձնարարությամբ վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի պատվիրակությունն այցելել է ԼՂՀ Մարտակերտի շրջան:

Ինչպես տեղեկացնում է Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը, այցի շրջանակներում պատվիրակության անդամները մասնակցել են Երևանի քաղաքապետի աջակցությամբ բարեկարգված պուրակում Մեծ Եղեռնի 100-րդ տարելիցին նվիրված խաչքարի բացմանը:

Scroll Up