ԱՄՆը պատրաստ է Սիրիայից 10 հազար փախստականների ընդունել երկու տարվա ընթացքում

ԱՄՆ-ի իշխանությունները պատրաստ են երկու տարվա ընթացքում մինչեւ 10 հազար փախստականներ ընդունել Սիրիայից: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, հայտարարել է Պետդեպարտամենտի պաշտոնական ներկայացուցիչ Ջոն Քիրբին:
«Մենք պատրաստ ենք Սիրիայից 12 հազար փախստականների ընդունել ընթացիկ ֆինանսական տարում եւ հինգից մինչեւ ութ հազար՝ 2016 ֆինանսական տարում»,- ասել է նա լրագրողներին: Քիրբին հիշեցրել է, որ ՄԱԿի փախստականների գործերի գերագույն կոմիսարի վարչության ցուցակներում ներառված է մինչեւ 15 հազար սիրիացի:
Ինչպես ընդգծել է Պետդեպարտամենտի ներկայացուցիչը, «փախստականների ընդունումը ցուցաբերվող աջակցության կողմերից մեկն է, սակայն խոսքը վերաբերում է նաեւ օգնության ապահովմանը, քանի որ նրանց մեծ մասը ցանկանում է վերադառնալ տուն»,- հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: